Ժոզե Մոուրինյոն չի ցանկացել գլխավորել Պորտուգալիայի հավաքականը
Աջակցիր «Ա1+»-ին
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը՝ գլխավորելու այդ երկրի ազգային հավաքականը։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, 59-ամյա մարզիչն իր այդ որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է աշխատել ակումբային մակարդակով: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը Հռոմի «Ռոմայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձել էր համաձայնության գալ իտալական ակումբի հետ, և Ժոզե Մոուրինյոյին հրավիրել հավաքական համատեղության կարգով, սակայն հենց մարզիչն անձամբ բացասական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել հավաքականի երկարատև գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշին, որը թիմի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող: