Բացել լրահոսը Փակել լրահոսը
1100500
A A
Քաղաքականություն

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սպասվում է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթաժողովի կհավաքվեն երկուշաբթի օրը: Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 26-27-ը։

«Այո Նրանք (Ալիևն ու Փաշինյանը – ՌԻԱ Նովոստի) սպասվում են։ Բայց եռակողմ հանդիպում չի ծրագրվում»,- ասել Է Պեսկովը։