Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 24.12.
A A
Սպորտ

«Ալաշկերտից» միանգամից 13 ֆուտբոլիստ է հեռացել

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Երևանի «Ալաշկերտում» կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում:

Ինչպես նշում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, 2023 թվականին թիմում ելույթները չեն շարունակի հետևյալ ֆուտբոլիստները՝ Տիագո Կոելյոն, Վանգու Բատիստա Գոմեն, Ֆոֆանա Բեկոն, Սանտոսը, Բորիս Կադիոն, Բենիկ Հովհաննիսյանը, Կարապետ Մանուկյանը, Սարգիս Մեթոյանը, Բլադիմիր Դիասը, Դեու Դոսան, Ռոնալդ Կուելյարը, Լուկաս Վենտուրան և Կևին Ռեյեսը:

«Ալաշկերտն» արդեն հրաժեշտ է տվել այդ ֆուտբոլիստներին և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում: Աղբյուրը նաև հայտնում է, որ առաջիկայում թիմում կլինեն մեծ թվով համալրումներ:

Հիշեցնենք, որ այսօր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Գևորգյանը