A
A
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Գևորգյանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Գևորգյանը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը Վահե Գևորգյանն աշխատել է «Փյունիկի» և «Ուրարտուի» համակարգում, ինչպես նաև «Լոկոմոտիվում», «Լոռի ՖԱ»-ում, ռուսական «Վիստայում»:
35-ամյա մասնագետի գլխավորությամբ «Նորավանքն» այս տարի դարձել է Հայաստանի գավաթակիր:
Ինչպես նշում է աղբյուրը, ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ առարկայական բանակցությունների արդյունքում կողմերը մշակել և հաստատել են «Ալաշկերտի» զարգացման նոր ծրագիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի աշնանային փուլից հետո «Ալաշկերտը» 34 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Մրցաշարի առաջատար «Ուրարտուին» թիմը զիջում է 13 միավորով: