Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին-ալիև
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայտնում  է ՏԱՍՍ-ը։

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք կապված են, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: