Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարմիր խաչի ուղեկցությամբ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան տեղափոխվում է Երեւան (տեսանյութ)

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։