Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժ000007
A A
Սպորտ

Մամիկոն Ղարիբյանը 3-րդ տեղն է գրավել Ալմա Աթիի շախմատի ակադեմիայում

 

Հայաստանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը մրցանակային 3-րդ տեղն է գրավել Ալմա Աթիի շախմատի ակադեմիայի գլխավոր մրցաշարում:

 

 Մեր հայերնակիցը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և միայնակ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Նա մեկ միավորով հետ մնաց իտալացի գրոսմայստեր Սաբինո Բրունելիից, կեսով՝ ռուսաստանցի գրոսմայստեր Դանիլ Լինչևսկուց:

 

Մրցաշարին մասնակցեցին 5 երկրների 10 շախմատիստ, այդ թվում 5 գրոսմայստեր և երկու միջազգային վարպետ:

 

Զուգահեռ անցկացրած մյուս մրցաշարում Հայաստանի շախմատիստ Արթուր Չիբուխչյանը 3,5 միավորով բաժանել է 7-8-րդ տեղերը: Այստեղ հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր