Գրոսմայստեր Արամ Հակոբյանը գրավեց 3-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը մրցանակային 3-րդ տեղը գրավեց ԱՄՆ-ի Չեստերֆիլդ քաղաքում կայացած 2022 SPICE Cup մրցաշարում:
Վերջին՝ 9-րդ տուրում, նա սևերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի գրոսմայստեր Իլյա Նիժնիկի հետ և վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք գրանցեցին նաև ամերիկացիներ Միշրա Աբհիմանյուն և Էվոնդեր Լիանգը: Լրացուցիչ գործակիցներով Արամ Հակոբյանը գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Միշրա Աբհիմանյուն:
Մրցաշարին մասնակցած մեր շախմատիստուհի Աննա Սարգսյանը 5 միավորով բաժանեց 26-28-րդ տեղերը: ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը հիվանդության պատճառով չներկայացավ վերջին տուրին և վաստակած 3 միավորով կիսեց 62-63-րդ հորիզոնականները: Ամերիկահայ շախմատիստ Կիրկ Ղազարյանը գրավեց 43-րդ տեղը՝ 4 միավոր:
Հավելենք, որ 2022 SPICE Cup մրցաշարին այս տարի մասնակցել են 18 երկրների 77 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 19 գրոսմայստեր: