Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Եթե մինչեւ ժամը 3-ը ճանապարհը չբացվի,կգանք մեր երեխաների հետ և կգնանք ադրբեջանցիներին մոտ՝ խոսելու (տեսանյութ)

Մի խումբ արցախցիներ գնացել էին ռուս խաղաղապահների մոտ՝ տանելով բնապահպանական ոլորտին վերաբերող փաստաթղթեր։

Նրանք հայտարարեցին, որ կգան վաղն արդեն երեխաների հետ՝ ավելի մեծ խմբով, եթե մինչեւ ժամը 15-ը ճանապարհը չբացվի, եւ խաղաղապահները պետք է թույլ տան իրենց՝ առաջանալ։

Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի՝ պատրաստվում են գնալ բնապահպան ադրբեջանցիների մոտ եւ փորձել մարդկային լեզվով բացատրել, որ նրանք ճիշտ չեն։

Արցախում չկան բնապահպանական խնդիրներ, իսկ եթե այդ ադրբեջանցիները, իրոք բնապահպան են, կդարարեցնեն ակցիան։ Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 12 օր է արգելափակված է։