Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba azat (1)
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնները

Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր կայացան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակիչ և 3-րդ տեղի համար մրցամարտերը:

Մրցումների արդյունքներով քաշային տարբեր կարգերում 2022թ Հայաստանի չեմպիոն հռչակվեցին սույն ըմբիշները․

57 կգ՝ Մանվել Խնձրցյան

61 կգ՝ Մեժլում Մեժլումյան

65 կգ՝ Տիգրան Ղազարյան

70 կգ՝ Հայկ Պապիկյան

74 կգ՝ Հրայր Ալիխանյան

79 կգ՝ Մհեր Քոչոյան

86 կգ՝ Կնյազ Իբոյան

92 կգ՝ Իգոր Սարկիսյան

97 կգ՝ Խաչատուր Խաչատրյան

125 կգ՝ Մարտին Սիմոնյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփելով առաջնության արդյունքներն ասաց, որ գոհ է մրցաշարից, քանի որ դրան մասնակցեցին մեծ թվով երիտասարդ ըմբիշներ, որոնցից մի քանիսն անգամ դարձան մեդալակիր։

«Առաջնությունը հարգելի պատճառով բաց թողեցին Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Հավաքականի մնացած անդամները մասնակցեցին առաջնությանը։ Մրցաշարի արդյունքներով կձևավորենք հավաքականի նոր կազմը։ Հունվարից կսկսենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է 2023թ ապրիլին։ Դրանից հետո նոր կկազմենք աշխարհի առաջնության նախապատրաստական ծրագիրը», - նշեց գլխավոր մարզիչը։

«Ա1+»-ի հարցին, թե 2024թ օլիմպիական խաղերի քանի ուղեգրի ակնկալիքներ ունի մեր հավաքականը, Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ մեր ըմբիշները հնարավորություն ունեն վաստակելու 2-4 օլիմպիական ուղեգրեր։