Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր գրանցած տնտեսական աճը պայմանավորված չէր ղումարբազներով․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Երբ դաշնակցությունը իշխանության մաս էր, Հայաստանը ամենաբարձր տնտեսական աճն էր արձանագրում և ամբողջ աշխարհում Հայաստանը կոչվում էր «կովկասյան վագր» »,-նշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ համեմատելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության եկած տնտեսության հետ։

Ըստ Խաչատրյանի՝ իր նշած տնտեսական աճը իրական էր, մինչդեռ հիմա այն պայմանավորված է նաև ՌԴ-ից եկած զբոսաշրջիկներով «Մեր գրանցած տնտեսական աճը պայմանավորված չէր ղումարբազներով, որոնք 4,2 տրիլիոն դրամի շրջանառություն են ապահովում»։

Անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավորների խոսքերին, որ Հայաստանը 30 տարի չի զինվել, Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում «Ասում էր՝ մենք ունենք ամենամարտունակ բանակը, ասում էր՝ մենք կհաղթեինք, եթե չլինեին թուրքերը։ Բա այդ 30 տարվա ընթացքում չէ՞ր կուտակվել այդ ռազմական պոտենցիալը»։

Մանրամասները՝ տեսանյութում։