Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը երկրորդն է

Սպորտ
818c3312e711d0ef41c4f917efdaedfb

Փետրվարի 27-ին Վարշավայում ավարտվեց ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ օրը: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկավ Հակոբ Առաքելյանը (100կգ):

1-ին գոտեմարտը Առաքելյանը 10:0 հաշվով առավելության հասավ Սլովակիան ներկայացնող Մարտին Ջանետայի նկատմամբ, 2-րդ գոտեմարտը նույնպես վստահ անցկացրեց ուկրաինացի Անտոն Բռաչեվի հետ և 29 վարկայանում կարողացավ մաքուր հաղթանակ տոնել, 3-րդ գոտեմարտը անցկացրեց տանտեր լեհ Տոմաշ Դոմանսկու հետ և դժվարին, բայց կարևոր հաղթանակ տոնեց նրա նկատմամբ, ցավոք մյուս 2 գոտեմարտերում Հակոբը տանուլ տվեց ալժիրցի Հասան Ազունի և ռուս Ռոման Պոլոշինի նկատմամբ և բավարարվեց 7-րդ տեղով:

Հիշեցնենք որ մրցումների առաջին օրը Արմեն Նազարյանը գրավեց 1-ին, իսկ Հովհաննես Դավթյանը 2-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանը 48 երկրներ մեջ աշխարհում ճանաչվեց 2-րդը: