Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa (1)
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2 տեղով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։ Այն շարունակում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, որն ունի 1840 վարկանիշային միավոր: 2022թ աշխարհի չեմպիոն Արգենտինային ընտրանին առայժմ 2 միավորով հետ է մնում իր հարևան երկրի հավաքականից: Առաջին եռյակը եզրափակում է Ֆրանսիան, որը Քաթարում զբաղեցրել է 2-րդ տեղը:

 

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը Հայաստանի ընտրանու մրակիցներից մեկն է Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլում,  բարձրացել է 7-րդ հորիզոնական: Այն առաջին տասնյակից դուրս է մղել Գերմանիայի ընտրանուն, որն այժմ 14-րդն է:    

 

Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ նահանջել է երկու աստիճանով և այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը: Մեր ընտրանուց առաջ են անցել Պաղեստինի և Ղրղըզստանի ազգային թիմերը:

 

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը Եվրո-2024-ում՝ Թուրքիայի ընտրանին, բարձրացել է 44-րդ հորիզոնական: Մյուս մրցակիցներից Ուելսը 28-րդն է, իսկ Լատվիան՝ 133-րդը: