Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+grizman
A A
Սպորտ

Անգլիական ակումբը 60 միլիոն եվրո է առաջարկել Անտուան Գրիզմանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել Մադրիդի «Աթլետիկոյին» հարձակվող Անտուան ​​Գրիզմանի համար:

Անգլիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել, քանի որ նոյեմբերի վերջին ակումբից հեռացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

31-ամյա Անտուան Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում վերջերս դարձել է 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Նա Քաթարում մասնակցել է բոլոր 7 խաղերին և կատարել գոլային 3 փոխանցում: