Արմեն Նազարյանը Աշխարհի Գավաթի Չեմպիոն
Արմեն Նազարյանը Աշխարհի Գավաթի Չեմպիոն
Փետրվարի 26-ին Վարշավայում ավարտվեց ձյուդոյի Աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում էին 48 երկրներից 395 ձյուդոիստներ: Հայաստանը ներկայացված էր 6 մարզիկով: Այսոր գոտեմարտում էին 5 ձյուդոիստներ:
Գյումրեցի Հովհաննես Դավթյանը 60կգ քաշային կարգում 5 գոտեմարտ հաղթելուց հետո դուրս եկավ եզրափակիչ և պարտվեց Անգլիացի Մցկենզիե Աշլեյին բավարարվելով արծաթե մեդալով.
Հրազդանցի Արմեն Նազարյանը փայլուն անցկացրեց իր 5 գոտեմարտերը և 66 կգ քաշային կարգում 62 մասնակիցների մեջ հռչակվեց Աշխարհի գավաթակիր:
Մեր մյուս մասնակիցներից Ռոբերտ Վարդանյանը 73կգ քաշային կարգում կարողացավ միայն հաղթահարել 2 -րդ գոտեմարտում և դուրս մնաց մրցանակային տեղի համար պայքարից, Հ.Տոնոյանը (66կգ) և Ա. Բաղդասարյանը(73կգ) դուրս մնացին հետագա պայքարից երկրորդ և առաջին գոտեմարտերից:
Փետրվարի 27-ին 100կգ քաշային Հակոբ Առաքելանը առաջին գոտեմարտը կանցկացնի Սլովակիան ներկայացնող Մարտին Ջանետայի հետ:
ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարյան