A
A
Հակոբ Հակոբյան փողոցում ծառեր են հատվել
Աջակցիր «Ա1+»-ինՀակոբ Հակոբյան փողոցում ծառեր են հատվել։ Այդ մասին «Ա1+»-ին ահազանգել էին հարակից շենքի բնակիչները։
Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ծառայությունից մեզ հայտնեցին, որ հատումներն արվել են ըստ ծառատոմսի, այսինքն՝ նախօրոք համարակալել են հատման ենթակա ծառերը եւ բնապահպանության վարչություն ներկայացրել։ Բնապահպանության վարչությունից ստանալով թույլտվություն նշված տարածքում իրականացրել են ծառահատումը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդում է՝ «հատվել են փտած, չորացած և հիվանդ ծառերը»։
Խմբագրություն ահազանգած քաղաքացին պնդում է՝ ծառերը եղել են առողջ։