Բացել լրահոսը Փակել լրահոսը
321154334_484376783602889_320690813372569262_n
A A
Պաշտոնական

Գյումրիում կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի): 

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են. 

տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, 

չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը, 

արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից, 

պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր

Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է: