Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» փոխեց խաղադաշտը

Սպորտ
95a15bc221cff55fecfb584e67404e8a

Ֆուտբոլի Հայաստանի 2011 թ բարձրագույն խմբի խաղացանկով Երեւանի «Բանանցը» իր հարկի տակ հանդիպումները պետք է անցկացներ «Հանրապետական» մարզադաշտում: Սակայն ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, թիմն իր առաջիկա հանդիպումները կանցկացնի «Նաիրի» մարզադաշտում:

«Այժմ մենք վերանորոգում ենք մեր մարզադպրոցի հիմնական խաղադաշտը: Մնացել է տեղադրել միայն արեւելյան տրիբունայի նստելատեղերը: Այդ աշխատանքները ավարտելուց հետո «Բանանցն» իր խաղերը կանցկացնի մարզադպրոցի հիմնական խաղադաշտում: Մինչ այդ առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մրցակիցներին կընդունենք «Նաիրի» մարզադաշտում»:

Սարգիս Իսրայելյանից տեղեկացանք, որ ակումբը տրանսֆերի է հանել կիսապաշտպան Արամ Բարեղամյանին: «Բանանցը» հրաժարվել է նաեւ սերբ հարձակվող Դուշան Սավիչի ծառայությունից, որը թիմի հետ մասնակցել էր Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքին: «Մեզ դեռեւս մեկ հարձակվող է պահանջվում, քանի որ Դուբալան չի ապաքինվել վնասվածքից: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվել են եւ առաջիկա երկուշաբթի թիմին կմիանա արտասահմանցի նոր հարձակվող: Ուրիշ համալրումներ չենք նախատեսել»: