A
A
Ձորագետը յուրահատուկ կոլորիտով ու դրական էներգիայով գյուղ է, որտեղից եկվորները գնալ չեն ուզում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու Ձորագետ գյուղը Փամբակ գետի ձախ ափին է գտնվում։ Այն հիմնադրվել է հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո՝ 1930-ականներին։ Հիդրոէլեկտրակայնի աշխատակիցների համար այստեղ կացարաններ են կառուցվել, եւ տարածքը վերածվել է փոքր քաղաքատիպ ավանի։
Վանաձոր-Ալավերդի մայրուղուց ոչ այնքան գրավիչ թվացող փոքր այս բնակավայրը ներսից իսկական դրախտ է հիշեցնում․ գողտրիկ բնություն, յուրահատուկ կոլորիտ ու դրական անսահման էներգիա։
Եկվորներն այստեղից գնալ չեն ուզում։ Տեղացիներն էլ ապրում են՝ սիրահարված իրենց բնակավայրին։
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում