Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհված զինվոր
A A
Քաղաքականություն

ՔԿ-ն հայտնել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցել է, որ այս պահի դրությամբ բոլոր՝ 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։

«Բազմակողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու գնահատական տալու համար»,- ավելացրել է Գոռ Աբրահամյանը:

Ադրբեջանական կողմը պաշտոնապես շուրջ 80 զոհի մասին է հայտնել: