A
A
Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ միասին իմ զորակցությունն եմ հղում Արցախի մեր քույրերին ու եղբայրներին․ Մարության
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը Լաչինի միջանցքը թշնամու կողմից փակելու վերաբերյալ գրառում է կատարել իր ֆեյսբուէյան էջում․
«Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել՝ ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը:
Դրան ի պատասխան պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթեւ ու ավելի բարդ պայմաններում:
Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ միասին իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին»: