Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գալուստ Գրիգորիչ
A A
Պաշտոնական

Գալուստ Գրիգորիչի՝ լուսավոր և հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում․«Հայաստան» խմբակցություն

 
«Հայաստան» խմբակցությունն իր ցավակցությունն է հայտնում Հայաստանի օրենսդիր մարմնի երկարամյա պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական և պետական գործիչ Գալուստ Գրիգորի Սահակյանի մահվան կապակցությամբ:
 
Արժևորելով Գալուստ Սահակյանի երկարամյա մանկավարժական գործունեությունը, վառ անհատականությունն ու մարդկային բարձր որակները՝ վշտակցում, տոկունություն ենք մաղթում նրա ընտանիքին՝ հարազատների և բարեկամների հետ կիսելով կորստի ցավը:
 
Գալուստ Գրիգորիչի՝ լուսավոր և հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում:
 
«Հայաստան» խմբակցություն