Բացել լրահոսը Փակել լրահոսը
41e20d80-fcf0-d74f-bbbb-9feb0d21bf2d
A A
Քաղաքականություն

ԵՄ դիտորդական խումբը չի՞ դադարեցնելու իր գործունեությունը Հայաստանում

Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրենց ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` հոկտեմբերից Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդների մասնագիտացված խմբի անդամների մեծ մասն Ամանորի նախաշեմին արձակուրդ է մեկնելու, սակայն խումբը ներկայացուցիչներ ունենալու է մեր երկրում, ովքեր շարունակելու են իրենց առաքելությունը։

Այսինքն՝ դիտորդական խումբը չի դադարեցնելու իր գործունեությունը Հայաստանում և երկարաձգելու է իր առաքելությունը։