A
A
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։
ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին ' համբերություն և տոկունություն մաղթելով հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։
Գալուստ Սահակյանը' որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում։
Ափսոսում ենք, որ Արցախի շրջափակման պատճառով իմ գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին։