Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զելենսկի 55687
A A
Քաղաքականություն Սպորտ

Պատերազմում չեմպիոններ չկան. Ուկրաինայի նախագահի ելույթը Քաթար-2022-ի եզրափակիչից առաջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որը ցանկացել էր, որ հեռարձակվի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ: Սակայն, ՖԻՖԱ-ն մերժել է նրա այդ առաջակը:

Ահա Ուկրաինայի նախագահի ելույթը.

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ուկրաինայի ֆուտբոլի, կյանքի և խաղաղության երկրպագուներին: Շնորհավորում եմ ողջ մոլորակին աշխարհի առաջնության եզրափակչի կապակցությամբ։ Այսօր մենք կտեսնենք ընդհանուր հաղթանակը, մարդկային ոգու հաղթանակը։ Աշխարհի այս առաջնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարբեր երկրներ և ազգեր կարող են որոշել, թե ով է ավելի ուժեղ արդար խաղում, ոչ թե կրակի հետ խաղալով։ Հարթ կանաչ դաշտում, ոչ թե արյունոտ մարտի դաշտում։

Շատերիս երազանքն է, երբ խաղացողները մրցում են, իսկ մյուսները վայելում են այդ խաղը: Աշխարհի ցանկացած հայր կցանկանար իր որդուն տանել ֆուտբոլային հանդիպման, իսկ ցանկացած մայր կցանկանար, որ որդին վերադառնա պատերազմից։ Մենք ոչ մեկին ձեռք չենք տալիս: Ուկրաինան ամեն ինչից առավել ձգտում է խաղաղության։ Մենք աշխարհին առաջարկել ենք խաղաղության բանաձեւ՝ բացարձակ ազնիվ։ Մենք դա առաջարկել ենք, քանի որ պատերազմում չեմպիոններ չկան, չի կարող լինել ոչ-ոքի։

Այդպիսով, ես հայտարարում եմ այս ձմռանը Խաղաղության բանաձեւի համաշխարհային գագաթնաժողով հրավիրելու նախաձեռնության մասին: Գագաթնաժողով՝ համախմբելու աշխարհի բոլոր ժողովուրդներին գլոբալ խաղաղության գաղափարի շուրջ։ Խաղից հետո մարզադաշտերի տրիբունաները դատարկ են, իսկ պատերազմից հետո քաղաքներն են մնում դատարկ։

Հետևաբար, պատերազմները պետք է ձախողվեն, և աշխարհը պետք է չեմպիոն դառնա, ինչպես հիմա է Քաթարում։ Աշխարհի առաջնություն, ոչ թե համաշխարհային պատերազմ: Դա հնարավոր է: Խնդրում ենք աջակցել Ուկրաինային և խաղաղության վերականգնմանն ուղղված մեր ջանքերին: Միացե՛ք Formula World Global Summit-ին և դարձե՛ք աշխարհի չեմպիոններ: Եկեք միասին դիտենք եզրափակիչը և պատերազմի ավարտը: Փա՛ռք Ուկրաինային։ Եվ շնորհավոր Քաթարի ազգային տոնը», - իր ելույթում ասել է Զելենսկին։

 

Հավելենք, որ այսօր կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջ եզրափակիչ խաղը, որում կհանդիպեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները: