Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 17.12.
A A
Սպորտ

Կարեն Գրիգորյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են. շախմատ

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի պատվիրակները:

Մեր գրոսմայստերներ Կարեն Հ. Գրիգորյանը և Մանուել Պետրոսյանը 5 տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր և այժմ բաժանում են 3-7-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն և հնդիկ Մուրալի Կարտիկեանը, որոնք 100 տոկոսանոց արդյունք ունեն: Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Սուսաննա Գաբոյանը 2,5 միավորով զբաղեցնում է 181-րդ տեղը:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Մանուել Պետրոսյանը սևերով կմրցի ամերիկացի սկանդալային շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ, որը կասկածվում է խաբեության մեջ: Վերջինս 5-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Կարեն Հ. Գրիգորյանի հետ:

Նշենք, որ Բարսելոնայի միջազգային մրցաշարին մասնակցում են 55 երկրների 326 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 51 գրոսմայստեր: