Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 21-րդ օր. Խորվաթիա-Մարոկկո, պայքար 3-րդ տեղի համար

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա 3-րդ տեղի համար մրցավեճը: Իրար հետ կհանդիպեն կիսաեզրափակիչ փուլի երկու անհաջողակները:

Խորվաթիա-Մարոկկո

Խաղի սկիզբը՝ 19:00

Խորվաթիայի հավաքականը Արգենտինայի հետ կիսաեզրափակիչ խաղում կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունն աշխարհի առաջնություններում՝ 0:3: Խորվաթներն ոչ մի կերպ չկարողացան լրջորեն դիմադրել արգենտինացիներին և արդյունքում բաց թողեցին այնքան գնդակ, որքան նախորդ 5 խաղերում միասին վերցրած:

Խորվաթիայի հավաքականն առաջիկա խաղին մոտենում է առանց վնասվածքների և որակազրկումների, սակայն թիմը ճնշված է հոգեբանորեն, քանի որ չհաջողվեց կրկնել նախորդ առաջնության արդյունքը և մտնել եզրափակիչ: Աշխարհի փոխչեմպիոնն այս անգամ պետք է պայքարի բրոնզե մեդալների համար:

Մարոկկոյի ընտրանին կիսաեզրափակիչում հավասար պայքար մղեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, սակայն, այնուամենայնիվ, զգացնել տվեց հոգեբանական լարվածությունն ու կարգի տարբերությունը: Ֆրանսիացիները կարողացան օգտագործել իրենց պահերը, իսկ ահա ալժիրցիներին դա չհաջողվեց: Արդյունքում, առաջնության հայտնությունը համարվող Մարոկկոյի ընտրանին առաջին անգամ խաղադաշտը լքեց պարտված՝ 0:2:

Մարոկկոյի ընտրանին սույն խաղին պատրաստվում է առանց իր ավագի՝ Ռոման Սաիսի, որը վնասվածք է ստացել Ֆրանսիայի հետ խաղում: Մնացած ֆուտբոլիստները կազմ-պատրաստ վիճակում են, սակայն ըստ թիմի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագիի, նրանք ֆիզիկապես 70 տոկոսով են պատրաստ խաղին:

Երկու հավաքականները մինչ այդ խաղը իրար հետ հանդիպել են հենց այս առաջնությունում: Խմբային փուլում, բացման իսկ խաղում, կողմերը գոլազուրկ ոչ-ոքի են արել: Դրանից հետո մարոկացիները տարել են 3 մաքուր հաղթանակ, այդ թվում Բելգիայի և Պորտուգալիայի նկատմամբ, իսկ Իսպանիային պայքարից դուրս են թողել 11մ հարվածներով:

Խորվաթիայի ընտրանին այդ ժամանակահատվածում տարել է ընդամենը մեկ մաքուր հաղթանակ, իսկ երեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի, սակայն Ճապոնիային ու Բրազիլիային հաղթել է 11մ հաշվածներով:

Բուքմեյքերներն այս խաղում թեթևակի առավելություն տալիս են Խարվաթիայի ընտրանուն, որի հաղթանակը գնահատում են 2,30 գործակցով՝ Մարոկկոյի 3,00-ի դիմաց: Նրանք ավելի շատ հավատում են ոչ-ոքի արդյունքին՝ 3,50 գործակից: