A
A
Շանթ Սարգսյանը 3-րդն է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի Կատովիցե քաղաքում այսօր մեկնարկեց կայծակնային և արագ շախմատի Եվրոպայի բաց առաջնությունը, որին մասնակցում են 41 երկրների 877 շախմատիստ-շախմատիստուհի:
Այսօր կայացել է կայծակնային շախմատի մրցաշարը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 22 հնարավորից վաստակելով 17,5 միավոր, բաժանել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրել է 3-րդ տեղը:
Մեր մյուս գրոսմայստերտ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, 16,5 միավորով կիսել է 9-14-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով նա գրավել է 9-րդ հորիզոնականը:
Դեկտեմբերի 17-18-ը կանցկացվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն 40 երկրների 968 շախմատիստ-շախմատիստուհի: Հայաստանը դարձյալ կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանը: