Բացել լրահոսը Փակել լրահոսը
320424614_571400744798659_7454057350290701459_n-e1671205145139
A A
Սպորտ

Գյումրեցի Գրետա Վարդանյանն աշխարհի չեմպիոն է դարձել

Գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը
ԱՄԷ Դուբայ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությանը 40 երկրի 243 մարզիկ է մասնակցում, Հայաստանը ներկայացնում է Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան), որն այս մրցաշարում հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։

«Այսօր կայացավ Գրետա Վարդանյանի մրցելույթը, որտեղ մեր մարզուհին հաջողությամբ կատարեց 3 մոտեցումները և, հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը, նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ նվաճեց նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում»,– ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ աշխարհի առաջնությունը մեկնարկել է դեկտեմբերի 15-ին և կավարտվի ամսի 18-ին։