Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԿ
A A
Քաղաքականություն

Անվտանգ և Ադրբեջանից անկախ Արցախը մեր տարածաշրջանում խաղաղության երաշխիքն է․ «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Արցախում տիրող իրավիճակի մասին։

Հայտարարությունը՝ ստորև․

 

 

 

Անվտանգ և Ադրբեջանից անկախ Արցախը մեր տարածաշրջանում խաղաղության երաշխիքն է

 

Արցախի և Հայաստանի, աշխարհասփյուռ հայության համար այս դժվարին օրերում, երբ դեռ շարունակվում է ցեղասպան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում գոտեպնդվել առաջին հաղթանակով՝ Ադրբեջանն աննախապայման արցախահայության և միջազգային կազմակերպությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, իրական ժողովրդավար պետությունների ջանքների ու քայլերի ճնշման ներքո  վերացրել է Արցախի գազամատակարարման խոչընդոտումը, սակայն Արցախ-Հայաստան կյանքի Ճանապարհը դեռևս փակ է: Ուստի նույնքան հետևողաական, առավել կրկնապատկված ուժերով պետք է համակարգված միասնական գործենք բոլոր հարթակներում՝ ՄԱԿ-ից ԵԱՀԿ, առանձին պետություններ, մարդասիրական կազմակերպություններ:

Պետք է բացվի ոչ միայն Քաշաթաղի միջազգայնորեն ճանաչված միջանցքը, այլև Արցախի օդային հաղորդակցությունը Հայաստանի և աշխարհի հետ։

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը միանում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրավիրած հանրահավաքի կոչին: Մեր կողմից կոչ ենք անում Հայաստանի, սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, արդարության, ժողովրդավարության, մարդասիրության բարձրագույն արժեքներին հավատարիմ տարբեր ազգերի մարդկանց  մասնակցել համաժամանակյա հավաքների՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության, անկախության ճանաչման՝ հանուն փրկության: Մեր գործն արդար է, պայքարն իրավական-քաղաքական ու մարդկային,  միջազգային հանցագործ պետությունը, որը վարում է ցեղասպան քաղաքականություն իր բնօրրանում ապրող ազգի հանդեպ պետք է արժանանա միջազգային հանրության կողմից համարժեք գնահատականի: