«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին համերաշխության գումար չի հատկացվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրված է եղել 7 հարց:
Ինչպես նշում է ՀՖՖ պաշտոնական կայքը, նիստի սկզբում Գործադիր կոմիտեի անդամները հաստատել են ՀՖՖ 23-րդ հերթական ժողովի օրակարգը, այնուհետև քվեարկել ՀՖՖ Անկախ աուդիտորին՝ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությանը ՀՖՖ հերթական ժողովի հաստատմանը ներկայացնելու օգտին:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ․ խմբագրություն), ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ․ խմբագրություն), ինչպես նաև ՀՖՖ ակումբների արտոնագրման և վերահսկողության համակարգի փորձագետների կազմի և ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի հաստատմանը:
Օրակարգի վերջին հարցը ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպումն էր: ՀՖՖ Գործադիր կոմիտեին ներկայացվեց ՈՒԵՖԱ-ի 2021/2022 մրցաշրջանի համերաշխության գումարների բաշխումը՝ ըստ ակումբների՝ համաձայն նախորդ տարվա հաստատված չափորոշիչների:
Ակումբ Գումար (Եվրո)
Ուրարտու 295.000
Փյունիկ 255.000
Վան 150.000
Նոա 150.000
Շիրակ 150.000
Արարատ 97.500
Արարատ-Արմենիա 97.500
Լեռնային Արցախ 50.000
Գանձասար 35.000
Միկա 35.000
Սյունիք 25.000
Վեստ Արմենիա 15.000
Հաշվի առնելով «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մասնակցությունը ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլին՝ ՈՒԵՖԱ-ի 2021/2022 մրցաշրջանի համերաշխության գումարները հասանելի չեն վերջինիս:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց փոփոխություն մտցնել ՈՒԵՖԱ-ի 2022/2023 մրցաշրջանի համերաշխության գումարների բաշխման կարգում: Ըստ այդմ, 2022/2023 մրցաշրջանի համերաշխության գումարները կբաշխվեն ըստ հետևյալ չափորոշիչների․
Մանկապատանեկան թիմերի քանակ – 20%
ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – 20%
Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – 17.5%
Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – 17.5%
Մարզային ակումբ – 15%
Ակումբի կողմից մանկապատանեկան ֆուտբոլի սեկտորի վրա ծախսված գումարներ –10%
Ավելացնենք, որ հաջորդ տարի համերաշխության գումարը հասանելի չի լինի ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2022/2023 մրցաշրջանի խմբային փուլին մասնակցած «Փյունիկ» ՖԱ-ի համար: