Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 2 (3)
A A
Սպորտ

Հայաստանի պատանի ըմբիշները 25 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում

Հայաստանի պատանի ըմբիշները հաջող մրցելույթներով են ավարտում մրցաշրջան-2022-ը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ազատ ոճայինների պատանեկան հավաքականը 16 մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում, այդ թվում 6 ոսկի և 5-կան արծաթ ու բրոնզ:

Տուլայում կայացած մրցաշարում մեր հունահռոմեական ոճի ընտրանին իր հետ հայրենիք է բերել 2 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե մեդալ: