Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fan
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ի նախագահի և լեհ երկրպագուի անհավանական արկածները Քաթար-2022-ում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանիտոն, ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ հայտարարել էր, որ մտադիր է ներկա լինել մրցաշարի բոլոր խաղերին: Ինչպես նշում է բելգիական DH օրաթերթը, դա հրարավոր էր իրագործել, քանի որ Քաթարում ընթացող աշխարհի առաջնության մարզադաշտերը միմյանց մոտ են գտնվում և ուղղաթիռով հանգիստ կարելի է մի տեղից մյուս տեղը հասնել:

Սակայն պարզվում է, որ ՖԻՖԱ-ի նախագահին զուգահեռ նմանատիպ նպատակ է դրել իր առջև նաև լեհ երկպագու Գժեգորժ Ստանիշևսկին։ Ինչպես նշում է աղբյուրը, նա հավաքում է ֆուտբոլային խաղերի տոմսեր: Այդ իսկ պատճառով գնել է Քաթար-2022-ի բոլոր 64 խաղերի տոմսերը: Դրանից հետո նա որոշել է ներկա լինել այն հանդիպումներին, որոնց կարող է հասցնել:

«Ես բավական գիշերներ եմ անցկացրել տոմսերը գնելու համար: Խմբային փուլում քանի որ օրական անցկացվում էին չորսական խաղեր, ստիպված էի լինում ժամանակից շուտ դուրս գալ մարզադաշտից, որպեսզի հասցնեի հաջորդ խաղին: Այդ իսկ պատճառով որոշ գոլեր չեմ տեսել՝ օրինակ, Իրանի հաղթական գնդակն Ուելսի հետ խաղում», - մեկնաբանել է լեհ երկրպագուն:

Գժեգորժ Ստանիշևսկին նաև ասել է, որ ինքը դրանով չի ցանկանում սահմանել որևէ ռեկորդ, պարզապես աշխատում է ներկա լինել աշխարհի առաջնությունների խաղերին և վայելել մարզադաշտում տիրող մթնոլորտը:

«Ամենահետաքրքիրը հարավամերիկյան երկրպագուների մեջ լինելն է, պարզապես նրանք հաճախ ագրեսիվություն են դրսևորում: Ճապոնացիներն ու կորեացիները նույնպես ակտիվորեն են աջակցում իրենց թիմերին, սակայն երբեք չեն անցնում անթույլատրելիի սահմանը», - նշել է Գժեգորժ Ստանիշևսկին:

Հավելենք, որ լեհ ֆուտբոլասերն այժմ պատրաստվում է 3-րդ տեղի համար և եզրափակիչ խաղերին, որոնք նրա համար կլինեն թվով 55-րդ և 56-րդ հանդիպումները: Պատճառն այն է, որ խմբային փուլի 3-րդ տուրում նա ստիպված բաց է թողել 8 հանդիպում, քանի որ դրանք  կայացել էին նույն ժամին: