Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+final 15.12.
A A
Սպորտ

Հայտնի է Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ խաղի մրցավարը

Լեհ Շիմոն Մարչինյակը նշանակվել է Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար: Այդ մասին հայտնում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

41-ամյա խաղավարի օգնականներ են նշանակվել նրա հայրենակիցներ Պավել Սոկոլնիցկին և Տոմաշ Լիստկևիչը։ Մրցավարների տեսաօգնության (VAR) համակարգի պատասխանատուն կլինի լեհ Տոմաշ Կվյատկովսկին:

2022թ աշխարհի առաջնությունում Շիմոն Մարչինյակը սպասարկել է խմբային փուլի Ֆրանսիա - Դանիա (2:1) և 1/8 եզրափակիչ փուլի Արգենտինա - Ավստրալիա (2:1) հանդիպումը։

Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին, Դոհայի «Լուսայլ Իկոնիկ» մարզադաշտում, ժամը 19:00-ին։