Բացել լրահոսը Փակել լրահոսը
հենրիխ Մխիթարյան
A A
Սպորտ

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի․ Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն ինստագրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված։

Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։

Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։

Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից ցածր, մարդիկ ցրտահարումից կարող են մահանալ։ Սա իսկապես իրական հումանիտար աղետի է վերածվում։

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի»,- գրել է Մխիթարյանը։

մխիթարյան.jpg (123 KB)