Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարիաննա»-ից բացատրություն են պահանջել

Տնտեսություն
b51ae770ecf20b9bf7ee1bc887671bbe

ՀՀ ՏՄՊՊՀ-ն այսօր քննարկել է կաթնամթերքի շուկայում առկա զարգացումները:

Վերջին օրերին կատարված պարբերական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ այս ապրանքային շուկայում գործող գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է մասնավորապես «Դուստր Մարիաննա» ընկերությունը:

Այդ պատճառով Հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ` տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ:

Տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը: