Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մերկասառույց 1
A A
Պաշտոնական

Մերկասառույց եւ մառախուղ ՀՀ ավտոճանապարհներին․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին և Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Գյումրի քաղաքներում, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։

Սևանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։

Ախուրյանի, Արտաշատի, Արարատի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են