Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակում է գայթակղել հայրենակիցներին

Սպորտ
31eb4f89342afd0e778c80f7ec71802b

Բուլղարացի հայտնի ծանրամարտիկ, 1980 թ օլիմպիական չեմպիոն Յանկո Ռուսեւը, որը այժմ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչն է, շարունակում է բուլղարացի ծանրորդներին հրավիրել Ադրբեջան` այդ երկրի դրոշի տակ հանդես գալու համար:

Մասնավորապես, նրա օգնությամբ մեր հարեւան պետության ծանրամարտի հավաքականը համալրվել է այնպիսի փորձառու մարզիկներով, ինչպիսիք են 2004 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վելիչկո Չոլակովը եւ աշխարհի 2007 թ չեմպիոն Իվան Ստոիցովը:

Ինչպես նշում են բուլղարական թերթերը, Յանկո Ռուսեւը արդեն սկսել է գայթակղիչ առաջարկներ անել նաեւ 16-17 տարեկան հեռանկարային ծանրամարտիկներին: Դա մեծ աղմուկ է առաջացրել Շումենում, որտեղ գտնվում է ծանրամարտի մարզադպրոցներից մեկը: «Անհայտ մարդիկ մոտենում են մեր պատանի ծանրորդներին եւ հավատացնում, որ նրանք միլիոններ կվաստակեն, եթե համաձայնեն տեղափոխվել Ադրբեջան» - ասել է պատանի ծանրորդներից մեկի ծնողը: