Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid
A A
Պաշտոնական

Կովիդի 53 նոր դեպք՝ նախորդ շաբաթվա ընթացքում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք։ Նշենք, որ նախորդ շաբաթ այդ ցուցանիշը կազմում էր 91 նոր դեպք։

Նշված ժամանակահատվածում կատարվել է 2930 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8712 դեպք է արձանագրվել։

1 շաբաթում առողջացածների թիվը՝ 89։