Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ. Խաչատուրյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ գիտաժողովների և կոնֆերանսների անցկացման կարևորությունը:

Իր խոսքում նախագահն անդրադարձել է Վլադիմիր Հարությունյանի գիտական գործունեությանը, շեշտել նրա նախաձեռնողականությունն ու գիտելիքներն ու փորձը հնարավորինս պետության զարգացմանը ծառայեցնելու մեծ ցանկությունը:

«Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, հաստատ մեզ լավ խորհուրդներ կտար և օգտակար կլիներ, բայց իհարկե, միաժամանակ համոզված եմ նաև, որ այն, ինչը որ ինքը թողել է ինստիտուտում, այն ավանդույթները, որ ինքը կարողացել է ստեղծել, դրանք շարունակություն կունենան»,-շեշտել է նախագահը: