Բացել լրահոսը Փակել լրահոսը
patasxan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականները իմացան մրցակիցներին

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է 2023-24թթ Եվրոպայի Մ-19 և Մ-17 առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունները։

Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է ընտրական 9-րդ խմբում, որտեղ կմրցի Իսրայելի, Խորվաթիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2023թ նոյեմբերի 15-21-ը, Խորվաթիայում։

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես կգա ընտրական 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հավաքականները։ Մրցաշարը պետք է անկացվի 2023թ հոիլիսի 1-ից մինչև նոյեմբերի 21-ը։