Բացել լրահոսը Փակել լրահոսը
04e581cf08787e0f3e1af64ed138a105
A A
Հասարակություն

Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել  են «Մակարով» տիպի ատրճանակ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել 3 երիտասարդ տղա։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com -ը, տեղում պարզվում է, որ նրանք են Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Էմիլ Հ-ն, 18-ամյա Հրանտ Ա-ն և 18-ամյա Ռուբեն Ս-ն։ Վերջինս լինում է վարորդը, իսկ ատրճանակը հայտնաբերվել է Էմիլ Հ-ի մոտ։ Ատրճանակը եղել է նաև լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Նշված անձինք բաց են թողնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։