Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանը գրավեց առաջին, Շանթ Սարգսյանը երրորդ տեղը. շախմատ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի երկու պատվիրակները գրավեցին մրցանակային տեղեր:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը վերջին՝ 9-րդ տուրում, սևերով հաղթեց իր հետ համաքայլ ընթացող Աննա Ժուրովային: Այդպիսով, նա վաստակեց 7 միավոր և գրավեց 1-ին տեղը: Մարիամ Մկրտչյանը պարգևատրվեց 300 հազար ռուբլով:

Տղաների մրցաշարում մեր շախմատիստ Շանթ Սարգսյանը վերջին պարտիայում պարտվեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին և 5 միավորով գրավեց 3-րդ տեղը: