Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 7.12.
A A
Սպորտ

ՄՕԿ-ը բռնցքամարտը չի ընդգրկել 2028թ օլիմպիական խաղերի ծրագրում

Լոզանում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմն ուժի մեջ է թողել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) անդամակցության կասեցումը։

Ինչպես տեղեկացրել է ՄՕԿ-ի մարզական տնօրեն Քիթ Մաք-Քոնելը, իրենք նամակ են ուղարկվել IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովին, որում մտահոգություն են հայտնել կազմակերպության կառավարման և ֆինանսական գործընթացների առթիվ։ Ըստ նրա, բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի գործունեության մեջ որևէ փոփոխություն չկա, ուստի կասեցումը չի հանվել:

Արդյունքում, ՄՕԿ-ի գործկոմը բռնցքամարտը չի ընդգրկել 2028թ օլիմպիական խաղերի ծրագրում։ ՄՕԿ-ն նաև հայտարարել է, որ 2024թ Փարիզի օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան:

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերը կսկսվեն 2023թ. հունվարի 1-ին և կտևեն մինչև 2024թ մայիսի 31-ը: