Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ispania (1)
A A
Սպորտ

Քաթար 2022. Իսպանիան 11մ հարվածներով պարտվեց Մարոկոյին և դուրս մնաց աշխարհի առաջնությունից

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացավ 1/8 եզրափակիչ փուլի նախավերջին խաղը: Իսպանիայի հավաքականը մրցեց Մարոկոյի ընտրանու հետ:

Երկու թիմերն էլ սկզբից շատ դանդաղ էին գործում: Մարոկացիները մեծ ուժերով պաշտպանվում էին և ստեպ-ստեպ դիմում հակագորհների: Իսպանացիները չնայած անընդհատ գրոհում էին, բայց չէին կարողանում ճեղքել մրցակցի հոծ պաշտպանությունը: Արդյունքում, հիմնական ժամանակում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Ավելացված 30 րոպեում թիմերը մի փոքր ակտիվացան, սակայն այդպես էլ չկարողացան գտնել դարպասների գրավման բանալին: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ: Մարոկացիները իրացրին երեք հարված, իսկ իսպանացիները՝ ոչ մեկը՝ 3:0:

Այդպիսով, Մարոկոյի ընտրանին դուրս թողեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Իսպանիայի ընտրանուն, և առաջին անգամ մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ այն կհանդիպի Պորտուգալիա – Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: