Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 6.12.
A A
Սպորտ

Շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը շարունակեց հաղթարշավը

Հայաստանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը շարունակում է վստահ հանդես գալ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

Այսօր կայացած նախավերջին տուրում մեր հայրենակիցը վստահ հաղթեց մրցաշարի հետնապահ Յուլյա Գրիգորիևային: Նա վաստակեց 6 միավոր և Աննա Ժուրովայի հետ շարունակում է կիսել 1-2-րդ տեղերը: Ի դեպ, վաղը կայանալիք վերջին տուրում Մարիամ Մկրտչյանը սևերով կհանդիպի հենց վերջինիս հետ:

Տղաների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը 8-րդ տուրում հաշտություն կնքեց ռուսաստանցի Անդրեյ Ցվետկովի հետ: Նա վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Կիրիլ Շուբինը, որը 5,5 միավոր ունի:

Վաղը կայանալիք վերջին պարտիայում Շանթ Սարգսյանը սպիտակներով կխաղա իրեն անմիջապես հետապնդող Ռուդիկ Մակարյանի հետ, որն ետ է մնում ընդամենը կես միավորով: