Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ինտերը» հաղթել է 6:1 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» նախապատրաստվելով Իտալիայի առաջնության երկրորդ հատվածին, ընկերական հանդիպում է անցկացրել Մալթայի «Գզիրա Յունայթեդի» հետ:

Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի կայքը, խաղն ավարտվել է միլանցիների գերխոշոր հաղթանակով՝ 6:1: Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում, իսկ 90-րդ րոպեին խփել է իր թիմի վերջին՝ 6-րդ գոլը:

Դեկտեմբերի 7-ին «Ինտերն» ընկերական խաղ կանցկացնի նաև Ավստրիայի չեմպիոն «Զալցբուրգի» հետ: Խաղը կկայանա Մալթայում: