Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (4)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Միլանի «Ինտերը», որը ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով երկշաբաթյա արձակուրդ էր տվել իր խաղացողներին, վերսկսել է մարզումները:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի կայքը, թիմն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Մալթայում: Այսօր նախատեսված է ընկերական հանդիպում տեղի «Գզիրա Յունայթեդ» թիմի հետ: Դեկտեմբերի 7-ին միլանցիները կմրցեն Ավստրիայի չեմպիոն «Զալցբուրգի» հետ: Հավաքը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Միլան և թիմի հետ վերսկսել է մարզումները: Պարապմունքներին մասնակցում են նաև մեծ թվով երիտասարդներ, քանի որ աշխարհի առաջնությանը մասնակցող խաղացողները դեռ չեն վերադարձել թիմ:

«Ինտերը» Ա սերիայի առաջիկա հանդիպումն անցկացնելու է եկող տարվա հունվարի 4-ին: Այդ օրը միլանցիները սեփական դաշտում կընդունի առաջնության առաջատար «Նապոլիին»։