Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 5.12.
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ժամանակացույցը աշխարհի առաջնությունում

Բոլիվիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է:

Ինչպես տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը, առաջնությանը կմասնակցեն 79 երկրների 267 ծանրորդ և 270 ծանրորդուհի: Հայաստանը հանդես կգա 12 հոգով՝ 5 կին, 7՝ տղամարդ:

Մերոնցից առաջինը հանդես կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, դեկտեմբերի 8-ին: Նա պայքարը կսկսի Բ խմբում: Դեկտեմբերի 11-ին նախ մրցահարթակ կմտնի 89 կգ քաշային Վարդան Մանուկյանը, ապա՝ նույն քաշային Անդրանիկ Կարապետյանը: Հաջորդ օրը մեդալների համար պայքարը կսկսեն 96 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 13-ին Հայաստանից հանդես կգան 3 հոգի՝ 76 կգ քաշայիններ Միլենա Խաչատրյանն ու Տաթև Հակոբյանը, 102 կգ քաշային՝ Սամվել Գասպարյանը: Դեկտեմբերի 14-ին մեդալների և վարկանիշային միավորների համար պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը և 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մրցումային վերջին օրը, դեկտեմբերի 16-ին, մերոնցից հանդես կգան ծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը: Նրանց մրցակիցը կլինի նաև նախկին թիմակից Գոռ Մինասյանը, որն այժմ ներկայացնում է Բահրեյնը:

 

Հավելենք, որ օլիմպիական հինգ քաշերում հաղթողները կնվաճեն Փարիզ-2024-ի խաղերի առաջին ուղեգրերը: