
A
A
Շտապօգնության մեքենան կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 5-ի լուսադեմին, շտապօգնության ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում Օրբելի փողոց տանող հատվածում ինքնավթարի է ենթարկվել, որի հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շտապօգնության անձնակազմը` 3 տուժած:
Երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
64-ամյա բուժքույրն այժմ շարունակում է մնալ Անհետաձգելի բուժօգնության բաժնում, շուտով նույնպես դուրս կգրվի: